ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։               
 

ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
16.03.2012 | 00:00

Մարտի 20-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կրթաթոշակների հավաստագրեր կտրամադրի պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի` անվճար համակարգում չընդգրկված 750 ուսանողի։ Կրթաթոշակ հատկացնելու նպատակով ՀՀ կառավարությունը հիմնադրամին է տրամադրել 60 միլիոն դրամ։ Կրթաթոշակներ կստանան բարձր առաջադիմություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողները։
Նշենք, որ կրթաթոշակ ստանալու մրցույթին դիմել է հանրապետության պետական բուհերի ավելի քան 1800 ուսանող։ Հիմնադրամը 600 ուսանողի կրթաթոշակ է հատկացրել նաև 2011 թվականին։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1650

Մեկնաբանություններ